
ՍԴ նախկին անդամ, Հայաստանի ՊԱԿ-ի նախկին ղեկավար Վալերի Պողոսյանն Ազատությանը տված հարցազրույցում հայտարարում է, որ ինքը ՀՔԾ-ում Մարտի 1-ի գործով ցուցմունքներ տալիս չի՛ ասել, թե իրեն ճնշել են ՍԴ որոշումից առաջ, այլ իր նկարագրածից նման եցրակացութուն են արել ՀՔԾ-ում։ Իսկ լրագրողի հաջորդող հարցերից պոռթկում է, թե.

«ՀՔԾ-ն մտածո՞ւմ է իմ անվտանգության մասին նման ինֆորմացիա հրապարակելիս»։
Փաստորեն՝ Մարտի 1-ի մասին սեփական դեմքով ճշմարտությունն ասելը դեռեւս վտանգավոր է։
Ապահովե՛ք Մարտի 1-ի վերաբերյալ բոլոր հարցաքննվողների անվտանգությունը, այլապես շատերը կնախընտրեն լռել, ինչը հարվածելու է գործի բացահայտմանը, հետեւաբար՝ Փաշինյանի վարկանիշին։
Նյութի աղբյուրը՝ Մանուկ Սուքիասյան
Ֆեյսբուք