
Զինված ուժերը 2008 թվականի փետրվար-մարտի իրադարձություններին ներգրավվել են փետրվարի 23-ին, 0038 գաղտնի հրամանով, թեև արտակարգ դրություն սահմանվել է միայն մարտի 1-ին։
Այս խոսքերով այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին պատասխանեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

«Շատ մոտ ապագայում գործն արդեն կլինի դատարանում, և ինքներդ հնարավորություն կունենաք դռնբաց դատական քննության ընթացքում հետևելու ապացույցների հետազոտմանը», – ասաց Խաչատրյանը։

Նա անդրադարձավ նաև իր այն խոսքերին, ըստ որոնց՝ այդ իրադարձությունների ժամանակ զինծառայողներին որպես վարձկան են օգտագործել՝ մասնավոր միջոցներից ֆինանսավորելով նրանց գործողությունները։

ՀՔԾ պետը, սակայն հրաժարվեց անուններ տալ, թե ում ֆինանսական միջոցներն են գործի դրվել։