ՀՐԱՏԱՊ. հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին



ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին։ Այս մասին հայտնել է Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պետ Նաիրա Հարությունյանն իր Facebook–յան էջում։

«Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայր են մեկնում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը: Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հ. Գևորգյանի գլխավորությամբ»,– գրել է նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: