Հրատապ. Խոշոր հրդեհ է բռնկվել Հրազդան մարզադաշտի մոտակայքում

Երևանի Հրազդան մարզադաշտի հետնամասում մայիսի 30-ին հրդեհ է բռնկվել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ հրդեհը բռնկվել է խոտածածկ տարածքում: «Կանչը գրանցվել է 16:15 րոպեին: Տեղում աշխատում է մեկ օպերատիվ խումբ,  երկու մարտական հաշվարկ, ևս մեկը ճանապարհին է:  Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»,-տեղեկացրին նախարարությունից՝ հավելելով, որ հրդեհն ունի երկու օջախ:

«Արմենպրես»-ը քաղաքացիներից ահազանգեր է ստացել, որոնց համաձայն ծուխը նկատելի է Հրազդան մարզադաշտի տարածքում:

lragir.am

Понравилась статья? Поделиться с друзьями: