Հրապարшկվել է Հայխնայբանկում մինչև 1993 թ. ներդրվшծ ավшնդների դիմшց փոխհшտուցում ստшնալու իրшվունք ունեցողների ցшնկը․․ տեսեք ձեր шնունը կա ցուցшկում

ՀՀ կառավարության 2014 թվականի 23 ապրիլի N 460-Ն որոշմամբ սահմանված է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը: Համաձայն այս որոշման Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդ ներդրած հետևյալ անձինք`

1) մինչև 1936 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մա հացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մա հացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված համայնքներում (ցանկը՝ վերջում)` բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաև այդ համայնքներից զորակոչված՝ 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մա հացած ամուսնու կողմից` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.
4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մար տական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զո հված (մա հացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք, այլ կերպ զո հվածի ժառանգները:

Այն դեպքում, երբ ավանդատուի ամուսինը մա հացած է և մա հացած ամուսնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա դիտարկվում է ավանդի նկատմամբ մա հացածի հետ ընդհանուր համատեղ սեփականություն, և ողջ ամուսնու համար փոխհատուցման իրավունքը ճանաչվում է մա հացած ամուսնու ավանդի 50 տոկոսի դիմաց:

Փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման նպատակով իր բնակության վայրի տարածքային կենտրոն(սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները կամ բաժինները) անձամբ կամ օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով ներկայացնում է դիմում`և հետևյալ փաստաթղթերը`
1) անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ.

2) ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին

3) ավանդատուի խնայողական գրքույկը (դրա առկայության դեպքում), ինչպես նաև դրա լուսապատճենը` գրքույկի առաջին էջի (ներառում է մասնաճյուղի համարը, բաժանմունքի գտնվելու վայրը (քաղաք, շրջան, գյուղ), հաշվեհամարը, ավանդատուի անունը, ազգանունը, հայրանունը, մասնաճյուղի կնիքը և պաշտոնատար անձի ստորագրությունը) և 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ մնացորդի էջերի մասով.

4) տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից (ավանդային հաշիվն սպասարկող մասնաճյուղի կառավարչի կողմից ստորագրված և մասնաճյուղի կնիքով կնքված) ավանդատուի (նաև մա հացած ամուսնու) բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին:
Անհրաժեշտության դեպքում ներկայացվում են նաև այլ փաստաթղթեր՝

ա. ամուսնության վկայական կամ տեղեկանք քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնից՝ ամուսնության գրանցման մասին, եթե դիմողը ներկայացնում է ավանդատուի մա հացած ամուսնուն պատկանող խնայողական գրքույկը, ինչպես նաև` ամուսնու մա հվան վկայականը, դրանց լուսապատճենները,

բ. ավանդատուի անունը և (կամ) ազգանունը փոխելու մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնի տված փոխման վկայականը, եթե անձնագրում և խնայողական գրքույկում նշված անունը, ազգանունը տարբեր են, իսկ ուղղելու դեպքում` ուղղման տեղեկանքը և դրանց լուսապատճենները,
գ. Հայաստանի պաշտպանության մար տական գործողությունների մասնակցի վկայականը և դրա լուսապատճենը,

դ. նոտարի կողմից տրամադրված` զո հվածի անունով մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդի ժառանգության իրավունքի վկայագիր, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից տրված՝ զո հվածի (մա հացածի) կարգավիճակը հաստատող տեղեկանք, զո հվածի մա հվան վկայական և դրանց լուսապատճենները.

ե. տեղեկանք զինկոմիսարիատից` 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելու վերաբերյալ:

Համաձայն այս որոշման ավանդատուի մա հով դադարում է փոխատուցում ստանալու իրավունքը, սակայն եթե ավանդատուն մա հացել է իր տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում ներառվելուց հետո, ապա մա հացած ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարը վճարվում է նրա ժառանգին կամ ժառանգներին` նոտարի կողմից տրված ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա, իսկ վճարման ցուցակում ներառվում են ժառանգի (ժառանգների) տվյալները:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: