Հույս ունեմ՝ ճեմարանն ավարտած պաշտոնյաները բավարար փաստեր ներկայացրել են իրենց սեռական առողջության վերաբերյալ. Փաշինյան

«Եկեղեցու որոշ ներկայացուցիչներ անցել են վիրավորական բառապաշարի, բայց ես չեմ պատրաստվում նույն բառապաշարով հակադարձել»:

Այս մասին այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց Կառավարության ղեկավարը՝ անդրադառնալով «Հայկական ժամանակ»-ի այն հարցին, ըստ որի՝ օրերս Դիլիջանում ինքը հայտարարել է՝ «եթե եկեղեցին ուզում է քաղաքականությամբ զբաղվել, ոչինչ չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն»: Մայր Աթոռից էլ արձագանքել են՝ ասելով՝ «եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել հոգևոր ճեմարան, եթե, իհարկե, հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը և համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ»:

«Եթե եկեղեցու մասին իմ արտահայտությամբ անպատեհ մեղադրանքի ֆոն եմ ստեղծել իրենց հոգևոր ծառայությունը բարեպաշտ և ազնիվ ձևով իրականացնող բազմաթիվ այլ հոգևորականների նկատմամբ, ես ուզում եմ նրանցից ներողություն խնդրել: Ձեր հայտարարության հեղինակներին չեմ հակադարձի վիրավորանքներով, որովհետև քաղաքական մրցակիցներին վիրավորելը ճիշտ ժանր չէ, ես փորձում եմ այդ ժանրից հրաժարվել»,- նկատեց Կառավարության ղեկավարը:

Վերջինս հույս հայտնեց, որ հոգևոր ճեմարանն ավարտած և բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած բոլոր անձինք հոգևոր ճեմարանն ընդունվելիս և ավարտելիս բավարար փաստարկներ և փաստեր ներկայացրել են իրենց հոգևոր, մարմնական, ընդհուպ մինչև սեռական առողջության վերաբերյալ:

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: