Հուլիսի 24-ին Էջմիածնի ավագանին կքննարկի գեներալ Մանվելի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը

News.am-ը գրում է․

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանն առաջարկում է գեներալ Մանվել Գրիգորյանին զրկել Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից:

NEWS.am-ի հետ զրույցում Դիանա Գասպարյանը նշեց, որ հարցը ներառված է հուլիսի 24-ին կայանալիք ավանագու նիստի օրակարգում:

«Երկուշաբթի օրակարգն արդեն կուղարկվի ավագանու անդամներին, իսկ մինչ այդ հնարավոր է՝ փոքրիկ քննարկում լինի»,- ասաց Դիանա Գասպարյանը:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանն Էջմիածնի պատվավոր քաղաքացի է 2006թ.-ից:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հունիսի 19-ին կալանավորվել է: Նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ապրիլյան պատերազմի օրերին ուղարկված օգնությունը յուրացնելուն:

Նյութի աղբյուր՝ News.am

Понравилась статья? Поделиться с друзьями: