
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընթանում է Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի Հայաստան — ՆՀՀ Մակեդոնիա հանդիպումը։ Հանդիպման 81-րդ րոպեին Գևորգ Ղազարյանը երրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։ Գոլից հետո Ղազարյանը մոտեցավ տրիբունային, որտեղ բացված էր Արայիկ Խանդոյանի պաստառը և գլուխ խոնարհեց նրա առաջ։

աղբյուր