Հոկտեմբերից ամեն օր ցույցեր ու քայլերթեր են լինելու. Ով է կազմակերպիչները․ Ուշագրավ մանրամասներ

հոկտեմբերից շուրջօրյա հանրահավաքներ են սպասվում: ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ այս պահի տվյալներով հեկտեմբերի 1-ից մինչեւ 19-ը Ազատության հրապարակում հավաքներ է լինելու,

իսկ հավաքից հետո երթ՝ Ազատության հրապարակ — Մաշտոցի պողոտա — Կորյունի փողոց – Նալբանդյան փողոց — Հանրապետության հրապարակ — Ամիրյան փողոց — Մաշտոցի պողոտա — Ազատության հրապարակ երթուղով:

Հավաքներն ու երթերը լինելու են հիմնականում երեկոյան ժամերին: Երեւանի քաղաքապետարանին ներկայացված իրազեկումներից տեղեկանում ենք, որ երթերի եւ հավաքների ժամանակացույց նաեւ նշված է ժամը 00.00-24.00 ընկած ժամանակահատվածը:

Հանրային հավաքների եւ երթերի մասին Երեւանի քաղաքապետարանին իրազեկել է քաղաքացի Արմեն Լուսինյանը:

Նա Շուշիի գումարտակի ազատամարտիկ է, Սասնա Ծռերի հետ փոխկապակցված անձ:

Понравилась статья? Поделиться с друзьями: