ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ

ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ

«Հայրենակիցնե’ր

Համաժողովրդական շարժումով պայմանավորված ներքաղաքական նոր իրողություններն իրենց ազդեցությունը թողեցին Երեւանի ավագանու ընտրությունների թե՛ քարոզարշավի եւ թե՛ արդյունքների վրա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական բարձր վարկանիշը եւ նրա անմիջական մասնակցությունը քարոզարշավին, ըստ էության, վճռորոշ նշանակություն ունեցան եւ կանխորոշեցին սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները։

Հարկ ենք համարում միաժամանակ փաստել, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել ազատ ու արդար պայմաններում եւ ընտրություններին մասնակցած քաղաքացիների կամքի անվերապահ արտահայտությունն են։

Ընդունելով ընտրությունների արդյունքները եւ հաղթանակի կապակցությամբ շնորհավորելով «Իմ քայլը» դաշինքին՝ մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցել մեր բոլորի երազած Երեւանը իրականություն դարձնելու գործին։

Ցանկացած հաղթանակ պարտավորեցնող է, եւ այս առումով ուզում ենք հույս հայտնել, որ տպավորիչ հաղթանակ արձանագրած քաղաքական ուժը համարժեք պատասխանատվությամբ կմոտենա իրեն տրված մեծ վստահությանը»,- ասված է ՀՅԴ ԳՄ հայտարարության մեջ։

 

աղբյուր՝ armtimes.com

Понравилась статья? Поделиться с друзьями: