ՀՀ 2-րդ նախագահին մեղադրանք է առաջադրվել. ներկայացվել է նրան կալանավորելու միջնորդություն

armtimes.com-ը գրում է

Մեր տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանին այսօր Մարտի 1-ի գործով հարցաքննել են մեղադրյալի կարգավիճակով: Նույն այդ տեղեկություններով, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացնելու դատարան՝ նրան կալանավորելու վերաբերյալ:

ՀՔԾ-ից հաստատեցին մեր տեղեկությունը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր ՀՔԾ-ում մոտ երեք ժամ հարցաքննվել է, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ են տեղի ունեցել: Քոչարյանի մուտքն ու ելքը ՀՔԾ-ից տեղի ունեցավ գաղտագողի՝ լրագրողների աչքից խուսափելու համար նրա անվտանգության աշխատակիցները մի իսկական շոու էին բեմադրել:
աղբյուր`armtimes.com

Понравилась статья? Поделиться с друзьями: