ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՒ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ

Օրեր առաջ Հայաստանում նոր նախարարներ նշանակվեցին։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Հակոբ Արշակյանը նշանակվեց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, Գարեգին Բաղրամյանը՝ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար: Նախագահի մեկ այլ հրամանագրով Ֆելիքս Ցոլակյանը նշանակվեց արտակարգ իրավիճակների նախարար:Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ պաշտոնյաների ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Հակոբ Արշակյանին եւ իր ընտանիքը։ Նկատենք, որ մինչ այս Հակոբ Արշակյանը զբաղեցնում էր ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Համակարգում էր կապի, հեռահաղորդակցության, համացանցի, թվայնացման, ինովացիայի, տեղեկատվական ու բարձր տեխնոլոգիաների, կիբերանվտանգության եւ տիեզերական տրանսպորտի ոլորտներում քաղաքականության իրականացման աշխատանքները:Հակոբ Արշակյանը 33 տարեկան է, ծնվել է Երեւանում։

Կրթություն

2005 – 2009 թթ. – Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգեր և ինֆորմատիկա բաժին (բակալավրիատ):

2009 – 2011 թթ. – Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգեր և ինֆորմատիկա բաժին (մագիստրատուրա):

Աշխատանքային գործունեություն

2008 – 2012 թթ. «ՀԻՄԱ» նախաձեռնության համահիմնադիր անդամ, 2012 թ.-ից «ՀԻՄԱ» հասարակական կազմակերպության նախագահ:
2010 – 2012 – «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերություն, Համակարգերի ինժեներ (Systems Engineer):2012 – 2017 – «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերություն, «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար (Տարածաշրջանն ընդգրկում է Հնդկաստանը, Ռուսաստանը և ԱՊՀ-ն, Արաբական երկրները և Աֆրիկան):
2018 թ. հունվար – մայիս – «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն:

Այլ տվյալներ
2003 – 2005թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
2014թ. – «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ:
2016թ. Ապրիլյան պատերազմի ընթացքում ծառայել է առաջնագծում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատի շարքերում:

Կուսակցական պատկանելություն

2015 թ.-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր վարչության անդամ:

Երիտասարդ նախարարն ամուսնացած է եւ ունի երկու դուստր։На данном изображении может находиться: 5 человек, люди улыбаются, люди сидятНа данном изображении может находиться: 2 человека, люди улыбаются, на улице

Նրա կինը՝ Իզաբելլա Թադեւոսյանը, եւս ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը։ Նա աշխատում է «Սինոփսիս» ընկերությունում ինչպես նաեւ manuk.am-ի հիմնադիրն է։

Նախարարի ավագ դուստրը՝ Լյուսին, վեց տարեկան է։

Ներկայացնում ենք նախարարի ընտանեկան լուսանկարները.

На данном изображении может находиться: 1 человек, улыбается, стоитНа данном изображении может находиться: 2 человека, люди улыбаются, люди сидят, обувь и ребенок

wnews.am

 

Понравилась статья? Поделиться с друзьями: