ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊՆ–ում ներկայացրել է նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջի միջոցով տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Պաշտպանության նախարարությունում ներկայացրել է նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին:

«ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Պաշտպանության նախարարությունում ներկայացրեց պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին։ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում կարևորեց այն ուղղությունները, որոնց ուղղությամբ պետք է աշխատենք և շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կատարած աշխատանքի համար»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: