ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին` Էդգար Տոնոյանը, ծառայելու է Արցախում․«Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է․

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին՝ Էդգար Տոնոյանը, իր ծառայությունը կանցկացնի Արցախի Հանրապետությունում: Էդգար Տոնոյանը Կենտրոնական զինվորական հավաքակայանում, օրենքով սահմանված կարգով, մասնակցել է վիճակահանությանը, որի արդյունքում հայրենիքի առջեւ պարտքը տալու է Արցախում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ բանակ զորակոչվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, ով կամավոր ցանկություն էր հայտնել ծառայել Արցախում:

Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել Հայաստանից դուրս գտնվող զորակոչային տարիքի բոլոր հայերին վերադառնալ հայրենիք ու ծառայել բանակում: Հունիսի 1-ից մինչեւ հուլիսի 10-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետություն է վերադարձել շուրջ 100 ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով հետախուզվող անձ:

Понравилась статья? Поделиться с друзьями: