ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը` ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է

Դպրոցների հարգելի տնօրեններ և ղեկավարություն, ինձ տեղեկություններ են հայտնում, որ նախորդ իշխանությունների նկարները հանելու փոխարեն հիմա դրանք փոխարինվում են մեր նոր ղեկավարների նկարներով:

Որևէ տնօրեն պարտավորություն չունի դպրոցում ունենալ ՀՀ ղեկավարի կամ որևէ առաջնորդի նկար: Պետականության անկյուններում ներկայացվում են ՀՀ պետական խորհրդանիշները՝ պետական դրոշ, զինանշան, հիմնի բառերը…

Նախորդ շաբաթ Ձեզ ուղարկվել է շրջաբերական այս խնդրի վերաբերյալ:

Понравилась статья? Поделиться с друзьями: