Ձեր ուշադրությունն եմ հրավիրում ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների վրա, որոնք իրագործել են մեր մարտական դիրքերում մեր զինծառայողների, այդ թվում՝ կին զինծառայողների նկատմամբ:
Այս մասին այսօր Ջերմուկ քաղաքում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:

«Այդ նկարներն ու տեսանյութը ես իմ հեռախոսում ունեմ, որը բրֆինգից հետո, ըստ ձեր ցանկության, կարող եմ նաեւ ցույց տալ: Այնտեղ կան այնպիսի վայրագություններ, որ մարդիկ նույնիսկ չեն կարողանա նայել»,- ասաց նա՝ հավելելով՝ ոչ մի պետության ռազմական ուժ, զորք, ստորաբաժանում իրավունք չունի հակառակորդի նկատմամբ նման վայրագություններ ցուցաբերել. դա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է:
Ներկաները խնդրեցին փոքր մասնավորեցնել, թե կոնկրետ ի՞նչ վայրագություններ են արել, ԳՇ պետն ասաց. «Մասնատել են կին զինծառայողին, կտրել ոտքերը, մատները, մերկացրել»: