
«Այն օրը մեր պետական կառավարման մասնագետներից մեկը խոսում էր, փաստաթղթեր էր ներկայացնում։ Ես նրան կանգնեցրի, ասացի այսօր ինձ այսքանը հերիք է։ Կոռուպցիայի մասին խոսում էր, թղթեր էր հանում։ Դա աներևակայելի էր։ Պատկերացրրե՛ք՝ խոսքը մի երկրի մասին է, որտեղ վարչապետն ամեն օր շոկի է ենթարկվում։ Ես ասում եմ՝ ես հրաժարվում եմ հավատալ, չեմ պատկերացնում, որ մարդիկ կարող են այդ աստիճանի լկտի լինել․ հոգեկան ապրումներ եմ ունենում»,- այսօր լրրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց վարչապետ Նիիկոլ Փաշինյանը։
Նա նշեց՝ մեր երկրում ամեն օր այնպիսի բացահայտումներ են լինում, որոնք ուղղակի անհավատալի են։
«Այս երկու ամսվա ընթացքում Կառավարությունն ապացուցել է՝ մեզ համար կապ չունի՝ ով է թալանի հեղինակը։ Վախենամ՝ ամենամեծ վտանգն այն է, որ անձամբ ես ստի ու ճշմարտության հարցում չկարողանամ կոմպրոմիսի գնալ։ Հարցն այն է՝ երբ որ դու գիտես ճշմարտությունը, հարց է առաջանում՝ ի՞նչ անել այդ ճշմարտության հետ։ Հիմա ի պաշտոնե այնպիսի բաներ գիտեմ, որ չգիտեմ՝ հանրություն ինչ կասի… Կասի լավ է, որ Կառավարությունն այս մասին մեզ ասաց, թե՞ կասի՝ ինչո՞ւ մեզ այդ ճշմարտությունը ցույց տվեցին։ Ես մտածում եմ՝ մինչև որտեղ պիտի ճշմարտությունը բացենք, որ հանրությունը չասի՝ մեզ մեր կյանքից էլ հիասթափեցրին։ Ամեն դեպքում, ես կարծում եմ, վստահ եմ՝ բոլորի, ամեն բանի մասին պետք է ճշմարտությունը բացահայտվի։ Իհարկե, այդ մարդիկ շատ հարուստ են, ֆեյքեր ունեն, բայց ամեն բան բացահայտվելու է»,- ասա Նիկոլ Փաշինյանը։
Հասմիկ Սարգսյան
աղբյուր