ՀԷՑ-ը հետաձգում է սպառած էլէներգիայի վճարները . խոսնակ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը հետաձգում է փետրվար ամսին բնակչության օգտագործած էլէնեգիայի դիմաց վճարները:

Այս մասին Analitik.am-ին հաղորդեց ՀԷՑ-ի մամուլի պատասխանատու Նատալիա Սարջանյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ վճարման հստակ ժամկետներ նշված չեն, սակայն վճարումներ չկատարելու դեպքում բնակչին չեն հոսանքազրկելու:

«Կսպասենք մինչև բնակչությունը վճարի սպառած էլէներգիայի դիմաց»,- ասաց Նատալիա Սարջանյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: