Հետո՞ ազիզ, լավ ե՞ս, թախտաբիթիքդ ո՞նց են…

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չակուջի կրճատ հայեցկարգ Եթե գյալմառոբը, ասենք թե (ականջդ կանչի Ծառուկյան) տեղյակ չի եղել, որ բանակ են բերել ցուցարարների վրա, էդ նշանակում է, որ բերողները զինված հեղաշրջում են կազմակերպել, չէ՞: Ու, եթե կանուխ 8:30-ին (ոմանց համար՝ ութը բաժանած երեսունի) իմացել է, որ բանակ են բերել ցուցարարների վրա, ինչը զինված հեղաշրջում է եղել, փոխանակ հանցագործներին ազատեր պաշտոններից ու քրգործերով հալածել տար, պահել-փայփայել է, արտակարգ դրություն է մտցրել ու նույն հեղաշրջիստների վրա է դրել արտակարգ դրության ապահովման բեռի մեծ մասը: Սրան ինչ էին ասո՞ւմ: Այո՝ հանցակցություն: Թե՞ փաստաբանները ուրիշ անուն կգտնեն:

Տեսնենք

Հիմա մոդելավորենք: Ասենք մարդը տանը անհանգիստ քնած է, որովետեւ տեղեկություն ունի, որ կարող է գիշերը գող մտնի տուն եւ կրակի ում պատահի, նույնիսկ լուր ունի, որ արդեն մտել են եւ կրակել են տնեցոնցից մեկին սպանել են կամ վիրավորել են, բայց դե անուշադիր է դռանըլուսամուտին, նույնիսկ քնած է:

Ու, ստեղ ուշադրուծյո՛ւն, գիշերը իր վարորդը գալիս, մտնում է տուն ու սկսում է կնկա զարդերը սրբել, կնկան էլ ձեռ-մեռ է գցում, շրթներկը վերցնում, լղոզում է երեսին, կնիկը տապակը գողի գլխին է տալիս, ասում է «քաքեմ բերանդ», ղալմաղալ է լինում, առավոտ դեռ կողոպուտը չավարտած՝ 8:30-ին, տանտերը ելնում, իմանում է, որ տունը գող է մտել, ու գողը իր վարորդն է, կնկա երեսին էլ վատ բաներ է նկարել շրթներկով, նրան հանձնարարում է շարունակել կողոպուտը, ոստիկան չի կանչում …. : Է հետո՞ ազիզ, լավ ե՞ս, թախտաբիթիքդ ո՞նց են:

Չզարմանաք, որ գյալմառոբը հաջորդ նիստին ասի՝ ես չեմ իմացել, որ իրավունք ունեի պաշտպանության նախարարին նկատողություն անելու, չէ, ավելի ճիշտ՝ չզարմանաք, որ ասի, զգում էի, որ պաշտպանության նախարարը ոնց որ ՀՀ քաղաքացի չէր ու ՌԴ քաղաքացի էր, աչկռների արտահայտությունից էի զգում, ռիսկ չարեցի դիտողություն անեմ: Ընդհանրապես չզարմանաք, որ անթրաշ գա նիստին, պիջակը թարս հագած, մատը քթի մեջ եւ մտասույզ ….

Ձեր՝ Էմիր Ձյա»

Понравилась статья? Поделиться с друзьями: