Հենրիխ Մխիթարյանի չտեսնված ջերմ ու գեղեցիկ քայլը դաշտ ներխուժած երկրպագուների նկատմամբ․ (Տեսանյութ)

Երեկ՝ հունիսի8-ին Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրի Հայաստան — Լիխտենշտեյն խաղի ավարտից հետո Երեւանի «Հանրապետական» ստադիոնի խաղադաշտ  մտան երկու երկրպագուներ։ Անվտանգության աշխատակիցներին հաջողվեց նրանց դուրս հանել խաղադաշտից։

Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը հեռվից նկատելով, որ անվտանգության աշխատակիցները հեռացնում են երկրպագուներին, մոտեցավ նրանց և միայն լուսանկարվելուց հետո թույլ տվեց տղաներին հեռանալ դաշտից՝ կարգադրիչներին խնդրելով, որ տղաները  հանգիստ լքեն դաշտը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Լիխտենշտեյնին հաղթել է 3։0 հաշվով։

Տեսանյութը դիտեք ստորև․

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: