Հարց քաղաքացիներից` ավանդը ստանալու համար ի՞նչ պետք է անի քաղաքացին.«ԺՈՂՈՎՈՒՐԴ»

ՀԱՐՑ. Ես ավանդ ունեմ իմ անունով, ե՞րբ կարող եմ ստանալ իմ գումարը: Խնդրում եմ պատասխանել կոնկրետ` ե՞րբ կհասնի ավանդը ստանալու իմ հերթը:
Խաչատուր Ավետիսյան (ք. Երեւան) 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ նախ եւ առաջ հարկավոր է, որ դուք հաշվառվեք ավանդի փոխհատուցման համար: Գրանցվելու իրավունք ունեն հետեւյալ կարգավիճակներից որեւէ մեկն ունեցող անձինք`

1) մինչեւ 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում` եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,

2) ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված համայնքներում` բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում:

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների, կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք:

Նշված սոցիալական կարգավիճակներից որեւէ մեկին բավարարող անձինք կարող են դիմել իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»

Понравилась статья? Поделиться с друзьями: