
Անհամբեր սպասում եմ, թե երբ են հանրապետականները դառնալու փողոցային պայքարող: Ոչ վաղ անցյալում հանրապետականի էլիտար անձնակազմը Նիոկլի զինվորական 3-4 դոլարանոց շապիկին էր տնազ անում, ու ասում էին, թե քաղաքական հարցերը փողոցում այդ շապիկը հագնելով չեն լուծում:

Իսկ հանրապետականների պապան , քմծիծաղով ու արհամարանքով հորդորում էր Նիկոլին , որ փողոցը թողնի ու վերադառնա խորհրդարան, և խորհրդարանում , իրենց խոսքերով քաղաքական գործիչին հարիր մեթոդով, քաղաքական գործունեություն ծավալի… Անհամբեր սպասում եմ, թե ինչպես են հրաժարվելու իրենց թանկարժեք փողկապներից, թանկարժեք կոշիկներից և փողոց դուրս գան երկու — երեք հազար դրամանոց շապիկներով, կետերով…
Հանրապետականը շուտով փողոցում ևս կստանա շառչյուն ապտակ՝ սուլոցների տեսքով…