Հայ երիտասարդը դիմում է Մասիսի քաղաքապետին.«Ես գալու եմ Հայաստան՝ քո հետևից․ գալու եմ, որ պատասխան տաս»․

«Դավիթ Համբարձումյան ես, ինչ ես, ես գալիս եմ քո հետևից, գալիս եմ Հայաստան, դու պիտի պատասխան տաս: Քեզ ազատ են արձակել, որովհետև դեռ գործում են սերժական օրենքները: Մենք ամեն ինչ անելու ենք, որ զանգվածային ջարդերի բոլոր մասնակիցները պատասխան տան օրինական ճանապարհով»,- ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտարարել է Սանկտ Պետերբուրգում ապրող Գևորգ Սուջյանը։

Հիշեցնենք, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է ապրիլի 22-ին Էրեբունիում զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ մասնակցելու համար (ՀՀ ՔՕ 225 հոդվածի 1-ին եւ 2-րդ մաս), իսկ փոխքաղաքապետը՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:

Դատարանը նրան նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Դատարանը նաեւ ոչ իրավաչափ է ճանաչել նրանց ձերբակալելու քննիչի որոշումը:

Понравилась статья? Поделиться с друзьями: