Հայտնի է Նոտր Դամի հրդեհի հավանական պատճառը

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի բռնկման հնարավոր պատճառը ըստ  քրեական ոստիկանության մասնագետների էլեկտրականության հետ խնդիրը կարող էր լինել: Այդ մասին  հայտնում է Le Parisien-ը։

Պարբերականը չի հստակեցրել, թե էլեկտրականության հատկապես ինչ խնդիր է եղել:  Ըստ պարբերականի` հրդեհը սկսվել է տաճարի սայրից: Հրդեհի բռնկման նախնական վարկածներից մեկն էլ եղել է վերանորոգման աշխատանքների ընթացքում թույլ տված անփութությունը: Նշենք, որ վերանորոգման աշխատանքները պիտի ավարտվեին 2022 թվականին:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր,  որ Փարիզի Աստվածամոր տաճարը կվերականգնեն 5 տարվա ընթացքում:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: