Հայտնի են Վրաստանի Գորի-Քարելի ավտոճանապարհի վթարի զոհերի և տուժածների անունները

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ Գորի-Քարելի ավտոճանապարհի 100-րդ կմ-ին ՃՏՊ-ի հետևանքով Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ՝ Ռ. Հ., Է. Մ. և Ա. Մ., մահացել են, իսկ հինգը՝ Լ. Մ., Մ. Մ., Մ. Մ., Ա. Մ. և Ռ. Մ., տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիի և Թբիլիսիի բժշկական կենտրոններ։

Հայտնի են Վրաստանի Գորի-Քարելի ավտոճանապարհի վթարի զոհերի և տուժածների անունները

Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և տուժածների առողջական վիճակի մասին հանդես կգա հավելյալ հայտարարություններով։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսի 7-ին՝ ժամը 08:10-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և բռնկվել։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել են քաղաքացիների դիերը, իսկ տուժածները հոսպիտալացվել են Քարելիի ԲԿ։ Զոհերն ու տուժածները ՀՀ քաղաքացիներ են:



Понравилась статья? Поделиться с друзьями: