
«Այն, ուժերն, ովքեր անցնեն ավագանի, կնշանակի ստացել են ժողովրդի մանդատը, կնշանակի՝ լեգիտիմ են ու պետք է համագործակցենք»,- Էրեբունիում ընտրարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը: Անդրադառնալով առաջնահերթ անելիքներին՝ առանձնացրեց տրանսպորտի հարցը, խոսացավ նաև ամեն ինչ անել, որ տրանսպորտի ուղեվարձը չփոխվի. «Համակարգը փոխվելու է, չի լինելու միանգամյա տոմս, լինելու է ժամով, այսինքն՝ գնառաջացման ձևը փոխվելու է, բայց գոնե մեկ ձև, եթե տոմս ես գնում, կպահենք 100 դրամի արժեքը»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ Մարությանը 2013-ին ակտիվորեն պայքարում էր տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ: