Հայկուհի Խաչատրյանը ներկայացրել է ցուցակ․ Այս երեխաները փնտրում են իրենց ծնողներին

«Հայոց մայրեր» հասարակական նախաձեռնության ղեկավար Հայկուհի Խաչատրյանը ներկայացրել է ցուցակ․ ժամանակին հարազատ ծնողներից բաժանված երեխաներն այժմ փնտրում են հարազատներին։

ArmLife.am-ի հետ զրույցում Հայկուհի Խաչատրյանը նշեց, որ այս պահի դրությամբ  9 քաղաքացիներ են փնտրում իրենց կենսաբանական ծնողներին: Հարցին, թե յուրաքանչյուրի դեպքով «Հայոց մայրեր» հասարակական նախաձեռնությունը հաղորդում ներկայացրել է իրավապահներին, Հայկուհի Խաչատրյանը նշեց. «Խնդիրը նրանում է, որ չենք ուզում դիմել իրավապահներին։ Նախ անվստահություն կա, քանի որ գիտեք իմ դեպքի մասին։ Դիմել ենք նրանց, բայց մինչ օրս չունենք արդյունքներ։ Բացի իմ գործից նաև այլ մայրերի դիմումներ ենք ներկայացրել իրավապահներին և դեռ գոնե 1 բացահայտված արդյունք չունենք»:

Հայկուհի Խաչատրյանի փոխանցմամբ՝ ներկայացված ցուցակի երեխաների մասով հստակ ապացույցներ դեռ չկան, որ անօրինական գործարքների արդյունքում են նրանց գնել. «Բայց ըստ իմ ներքին համոզմունքի և անձնական կարծիքի՝ կարող են առկա լինել նաև ապօրինի վաճառք: 4 օրվա մեջ որդեգրում իրականացնել, կարծում եմ, խելքին մոտ բան չէ։ Այնքան խճճված են նրանց պատմությունները ,որ շատ դժվար կլինի իրականությունը պարզել։ Մի տեղ արխիվն է այրված, մեկ այլ տեղում ՝ արխիվը ջրով լցվել։ Այս որոնողական համակարգով փորձում ենք լույս սփռել առկա հարցերին։ Երեխաները նույնպես չեն ցանկանում դիմել իրավապահներին։ Ես հարգում եմ նրանց որոշումը։ Նրանք չափահաս մարդիկ են, եթե ցանկանային իրավապահներին դիմել` արդեն դիմած կլինեին»,-նշեց Հայկուհի խաչատրյանը՝ հավելելով, որ արձագանքող մայրեր կան, համընկնող զուգադիպություններ նույնպես, բայց դեռ վերջնական արդյունք, ցավոք, այս պահին չունեն։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: