
Շրի Լանկայում արդեն 8-րդ պայթյունն է որոտացել: Զատկի տոնակատարությունները արնահեղության վերածած ահաբեկչական գործողությունների շարքին արդեն զոհ է գնացել 187 մարդ, մոտ 500 վիրավոր են:

«Այս զանգվածային սպանությունն ու քաոսը խախտում են Հարության տոնի սիրո փառավոր խորհուրդը»,- իր հերթին Twitter-ում գրել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա աջակցություն է հայտնել Շրի Լանկայի ժողովրդին և երկրի իշխանություններին:
«Մտքով և աղոթքներով մենք զոհերի և նրանց հարազատների հետ ենք»,-եզրափակել է գրառումը Մնացակայանը:
Sputnik Արմենիան, ավելի վաղ տեղեկացրել է, որ Շրի Լանկայում արդեն 8-րդ պայթյունն է որոտացել: Զատկի տոնակատարությունները արնահեղության վերածած ահաբեկչական գործողությունների շարքին արդեն զոհ է գնացել 187 մարդ, մոտ 500 վիրավոր են: