Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտնում է.

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտնում է, որ Հայաստանից ցամաքային ճանապարհով հայրենիք վերադարձող ռուսաստանցիներին Վրաստանը թույլ չի տվել անցնել իր տարածքով։

Դիվանագիտական ներկայացուցչությունն արտակարգ դրության պատճառով Հայաստանում մնացած ռուսաստանցիներին խորհուրդ է տալիս օգտվել այս պահին գործող միակ հնարավորությունից՝ ավիահաղորդակցությունից։
Ավելի վաղ` մարտի 24-ին, Հայաստանից Վրաստանի տարածքով դուրս էր եկել ռուսաստանցիների առաջին խումբը՝ թվով 24 մարդ։ ՌԴ-ում որոշում է ընդունվել մարտի 30-ից սկսած սահմանափակել անցուդարձը Ռուսաստանի ավտոմոբիլային, երկաթուղային, հետիոտնային, գետային և խառը սահմանային անցակետերով, ինչպես նաև ռուս-բելառուսական սահմանի ցամաքային հատվածով։ Սահմանափակումները չեն վերաբերի միջազգային հաղորդակցության բեռնատար մեքենաների վարորդներին։
աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: