ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՀԱՂԹԻ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ. ՌՈՒՍ ՓՈՐՁԱԳԵՏ

«Հարցումների համաձայն, վարչապետի աջակցությունը երկրում մնում է բարձր, և նա նաև պահպանում է որոշակի քաղաքական ուժ»,-այս մասին ТАСС ինֆորմացիոն գործակալությանը հայտնել է  Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի հետազոտող Ստանիսլավ Պրիտչինը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որով Նիկոլ Փաշինյանը կդառնա կառավարության ղեկավարի պաշտոնի հավակնորդ, ամենայն հավանականությամբ կհաղթի Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Այս  մասին կիրակի օրը կարծիք է հայտնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Վոլգայի շրջանի ուսումնասիրության կենտրոնի վերլուծաբան, «Վալդայ» ակումբի գիտաշխատող, փորձագետ Ստանիսլավ Պրիտչինը:

Հայաստանում կայանալիք ընտրություններում  կհաղթի Փաշինյանի կուսակցությունը. ռուս փորձագետ

«Եթե  արտառոց ոչ մի բան տեղի չունենա, ապա, ամենայն հավանականությամբ, Փաշինյանը նախորդ անգամվա նման չէ, բայց կհաղթի ընտրություններում», — նշել է փորձագետը:  Փորձագետը հայտնել է, որ, ըստ հարցումների, Փաշինյանի աջակցությունը երկրում մնում է բարձր, և նա նաև պահպանում է որոշակի քաղաքական իշխանություն:

Պրիտչինի խոսքերով Փաշինյանը միայն ֆորմալ է հեռանում  վարչապետի պաշտոնից, բայց իրականում վերահսկում է գործադիր և օրենսդիր իշխանությունները: Սկզբունքորեն, չնայած ղարաբաղյան պատերազմի արդյունքներին, նրա նախորդների հակավարկանիշը նույնպես գործում է Փաշինյանի օգտին: Եվ Փաշինյանը մնում է անվիճելի առաջնորդ։

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: