«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում դեռ նախատեսված չէ»․ Պեսկով

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այս պահին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում չի նախատեսվում: Ընդ որում, նա նշել է, որ Մոսկվան ողջունում է այն շփումները, որոնք կարող են նպաստել ռազմական բախումների դադարեցմանը։ «Այս պահին նման հանդիպման մասին տեղեկատվություն չկա»,- ասել է Պեսկովը:
Պեսկովի խոսքով՝ Պուտինի գրաֆիկում նախատեսված չէ նաև հանդիպում Հայաստանի արտգործնախարարի հետ։
Նրա խոսքով՝ հակամարտության գոտում իրավիճակի կարգավորման նպատակով Ռուսաստանը երկխոսություն է վարում տարբեր մակարդակներում։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: