Հայաստանի զուսպ հաղթանակը ՀԱՊԿ-ում. քվոտան կպահպանվի

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը որոշվելու է մայիսի 22-ին կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ժամանակ: Այս մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, գրում է ԲԵԼՏԱ-ն:

Վալերի Սեմերիկովի խոսքով, քննարկվելու է գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին նշանակելու հարցը:

Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը 2020 թվականի հունվարի 1-ից կգլխավորի ՀԱՊԿ-ը: Սեմերիկովը բացատրել է, որ 2020 թվականի հունվարի 1-ից գլխավոր քարտուղարի քվոտան անցնում է Բելառուսին: Բելառուսից մեկ թեկնածու կա՝ Ստանիսլավ Զասը, որի թեկնածությունն արդեն համաձայնեցրել են Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Ռուսաստանը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ մայիսի 22-ին քննարկվելու է ՀԱՊԿ կանոնակարգում փոփոխություններ մտցնելու մասին Հայաստանի առաջարկը, ըստ որի՝ անդամ երկիրը պահպանում է գլխավոր քարտուղար նշանակելու քվոտան, եթե ինչ-ինչ պատճառնելով նշանակված թեկնածուն հետ կանչվի:

Այսպիսով, Հայաստանը կարողացավ պնդել իրենը եւ պահպանել իր քվոտան ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելիս: Երեւանը պնդել է իր իրավունքները եւ չի տրվել թրոլինգին, որը փորձել են անել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Ղազախստանի նախկին նախագահ Նազարբաեւը:

Մինչ կողմերը փոխանակվում էին հարվածներով, Նազարբաեւը դադարեց նախագահ լինելու, Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ «Բարեկամությունը» թունավորեցին, իսկ Երեւանում սկսեցին դատել Ռոբերտ Քոչարյանին եւ Յուրի Խաչատուրովին: Նախկին ՀԱՊԿ-ից քիչ բան է մնացել:

lragir.am


Понравилась статья? Поделиться с друзьями: