Համացանցում տարածվել է տեսանյութ, թե ինչպես է ինքնաթիռն այրվող շարժիչով երեկ վայրէջք կատարել.

Zimbabwe Airways ավիաընկերության Boeing 767 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Յոհանեսբուրգի «Տամբո» միջազգային օդանավակայանում:  The Sun-ի հաղորդմամբ՝  ինքնաթիռի շարժիչը թռիչքի ժամանակ սկսել է այրվե

ՀԱՀ-ից Զիմբաբվեի Հարարե քաղաք մեկնող օդանավը հարկադրված է եղել վերադառնալ:

Թռիչքուղում ինքնթիռին դիմավորել են արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները:

Ենթադրվում է, որ հրդեհի պատճառ կարող էր հանդիսանալ թռչունի հետ բախումը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Հաղորդվում է, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել: Բարեբախտաբար, տուժողներ չկան:

Понравилась статья? Поделиться с друзьями: