Հաղորդում հանցագործության մասին. Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը իր ֆեսբուքյան էջում գրել է

Հաղորդում հանցագործության մասին

ՀՀ Ոստիկանապետ պարոն Վ.Օսիպյանին,
ՀՀ ԱԾԾ պետ Արթուր Վանեցյանին

Հարգելի պարոնայք,

Ս.թ. հունիսի 20-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում իմ պաշտոնական էջի (Ստյոպա Սաֆարյան

https://www.facebook.com/styopa.safaryan/) նամականիով ընտանիքիս, այդ թվում՝ քրոջս, մարտի 1-ի գործով փաստաբան Սեդա Սաֆարյանին ուղղված սպառնալիքով նամակ է ստացվել Արամ Թումանյան օգտատիրոջիցՈւղղված սպառնալիքը համարում եմ պատասխան իմ՝ Հանրային խորհրդի անդամիս ու քրոջս՝ ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Սեդա Սաֆարյանի օրինական, հրապարակային գործունեությանը:

Հիմնավոր կասկածներ ունեմ սպառնալիքի հեղինակի անձի ու նախկինում իր և իր ընտանիքի անդաների կատարած հանցագործությունների, նրա հովանավորների վերաբերյալ:

Դիմում եմ ձեզ՝ ակնկալիքով, որ կարճ ժամկետում կհայտնաբերեք հեղինակին և խստագույնս պատասխանատվության կենթարկեք:

Հարգանքներով

Ստյոպա Սաֆարյան
27 հունիսի, 2019թ.
Երևան
Ashot Aharonyan ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia
<

Понравилась статья? Поделиться с друзьями: