
ՊԲ արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հունիսի 17-ին՝ ժամը 21:45-ի սահմաններում, հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս հետ շպրտել ելման դիրքեր:

Դիվերսիոն փորձերը ավելի շատ կապված են Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովի վերջին օրերին կատարած հայտարարությունների հետ, որոնք ավելի շատ կոչ էին իր բանակի ահաբեկիչներին , որպեսզի նրանք սկսեն սադրել առաջնագծում իրավիճակը։ Սակայն պարզվեց, որ ընդամենը երկու օր առաջ, ըստ Հասանովի, ցանկացած հրամանի պատրաստ ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինները չկարողացան կատարել նույնիսկ ամենահասարակ դիվերսիոն փորձը։
Աշոտ Ասատրյան
Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք