ՌԴ, Իսրայելի քաղաքացի, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԼՂ հակամարտության վերջին սրմանը, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հադրութը գրավելու մասին հայտարարությանը, փոխանցում է Tert.am-ը։
«Կա այսպիսի ասացվածք՝ նախ դու աշխատում ես իմիջիդ վրա, այնուհետև իմիջն է աշխատում քեզ համար: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մոտ ամեն ինչ ճիշտ հակառակը ստացվեց. նախ նա տասնամյակներով ստեղծում էր իշխանության ամբողջությամբ փտած և կեղծ ուղղահայաց, իսկ այժմ ինքն է դարձել իր իսկ ստեղծած համակարգի զոհը»,- գրում է Լապշինը:

Ըստ բլոգերի՝ ադրբեջանցի գեներալներն այնքան վստահ են, որ իր պալատում նստած Ալիևը չի վերահսկում իրավիճակը և կտրված է իրականությունից, որ առանց աչք թարթելու ստել են նրան՝ ասելով, որ գրավել են Ղարաբաղի մեծ մասը, ներառյալ Հադրութը:
«Իսկ ինչո՞ւ են կենտրոնացել Հադրութի վրա: Այն պարզ պատճառով, որ այդ քաղաքը գտնվում է դեպի Ստեփանակերտ տանող գլխավոր ճանապարհին, գրում է նա:
Այս ամենն ինձ հիշեցրեց 1991-ին գորբաչյովյան Ռուսաստանի պուտչը, երբ Գորբաչյովին գրեթե «մեկուսացրել» էին՝ որպես ԽՍՀՄ նախագահի պարտականությունները կատարելուն անընդունակ անձ, ընդ որում՝ նրա անունից հայտարարություններ և հրամաններ էին տալիս»,- նշում է Լապշինը: