Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել


Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեսբուքյան էջում հայտարարություն է տարածել կապված հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ վաճառելուն:

Վերջին օրերին համացանցում հայտնվել են հրապարակումներ, որոնց համաձայն՝ որոշ ձեռներեցներ վաճառում են հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ՝ գրիչներ, օրագրեր, տետրեր և այլն:

Հասկանալով հանդերձ հեղափոխությամբ պայմանավորված ոգևորությունը՝ այդուամենայնիվ վերահաստատում ենք դպրոցներն ապաքաղաքականացնելու մեր հանձնառությունը, և կոչ եմ անում ու հորդորում ծնողներին չգնել նման արտադրանք իրենց դպրոցահասակ երեխաների համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: