«Կրակոցներ եղել են նաև Նոյեմբերյանի, Գեղարքունիքի և նախիջևանյան հատվածում». Արծրուն Հովհաննիսյան

«Այս գիշեր հակառակորդի կողմից իրականացվել է շուրջ 120 խախտում, կրակոց․ հակառակորդը սահմանի բոլոր ուղղություններով կրակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերով»,- այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ կրակոցները եղել են ոչ միայն Տավուշի հատվածում, ոչ միայն բուն մարտական գործողությունների շրջանում, որ ընթանում էր վերջին օրերին, այլ Տավուշի ողջ սահմանագոտու երկայնքով, այդ թվում՝ Նոյեմբերյանի ուղղությամբ:
Ըստ Հովհաննիսյանի՝ կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի հատվածում՝ երկրորդ բանակային կորպուսի ճակատում, նախիջևանյան հատվածում՝ 4-րդ և 5-րդ բանակային կորպուստների հատվածում։
«Եթե ամփոփենք այս ամբողջ խախտումները, կարելի է համարել, որ լարվածությունն զգալիորեն թուլացել է»:
Խոսելով վիրավորների մասին՝ ասաց, որ նրանցից մեկի վիճակը մնում է ծայրահեղ ծանր, այսօր կայունություն է նկատվում:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: