Կորոնավիրուսով հիվանդ 115 անձանցից մեկը ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատող բուժքույր է

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ, որն իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել ինֆեկցիոն հիվանդանոցում: Վերջինս անմիջապես հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար, թոքաբորբ չունի։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ առողջություն մաղթելով բուժքրոջը:

«Այս օրերին բուժաշխատողներն աշխատում են գերծանրաբեռնված՝ հաճախ հայտնվելով ռիսկային իրավիճակներում: Նրանք համարվում են վարակվելու ամենախոցելի խմբերից մեկը։

Խնդրում ենք հարգել նրանց աշխատանքը և մնալ տանը»,- գրել է նախարարը:

Понравилась статья? Поделиться с друзьями: