
Հրաչյա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սիրադեղյան Վանոն ամբողջությամբ բացահայտել է և ճշգրիտ ձևով է ներկայացրել ռոբասեռժական կույտի ամբողջ էությունը.
<<Վայելեք սիլոս ու «ախրանա», ման եկեք՝ կոտոշներիդ ժապավեններ կապած, քարշ եկեք արևելյան քաղաքների բազարներում և հաճույքով շնչեք ձեր մանկության հոտը։
Փարիզ ընկնելիս՝ անպայման մտեք լիբանանյան ռեստորան ու պատվիրեք քյաբաբ, որովհետև ձեր տեսած Եվրոպան սկսվել է Բաքվի նախադուներից ու մեկընդմիշտ ավարտվել Աթենքի արվարձանների բանվորական ճաշարաններով։
Ո՛չ պատասխանատվություն է պետք, ո՛չ հոդաբաշխ լեզու, ոչ առավել ևս՝ ուղեղ, որովհետև ամեն ինչի դեմ մի «սպանիչ փաստարկ» ունեք,
որ կրկնում եք անցյալ, ներկա ու ապագա ժամանակներով՝ «բա որ մեզ մորթել են», «բա որ մեզ մորթում են», «բա որ հանկարծ մորթեն»… Իրոք, անասնական մտահոգություն։