Կնկատեք, որ նոր կառավարության գործերը քննադատում, պահանջներ են ներկայացնում ու ընդհանրապես երկրի ապագայով անհանգստանում են մարդիկ

Ես ուշադիր եմ եղել, դուք էլ ուշադիր եղեք ու կնկատեք, որ նոր կառավարության գործերը քննադատում, պահանջներ են ներկայացնում ու ընդհանրապես երկրի ապագայով անհանգստանում են մարդիկ, ովքեր արդեն կայացած, կյանքում ինչ-որ բանի հասած են, ովքեր ունեն աշխատանք, կարողանում են իրենց ընտանիքները պահեն։ Խոսքս իհարկե հասկանալով քննադատության մասին է, ոչ թե որոշների նման՝ պահի ազդեցության տակ։

Մարդիկ, ովքեր գրեթե փողի խնդիր չունեն, ապրում են միջին, կամ դրանից մի քիչ բարձր սոցիալական դիրքում, անհանգստանում են երկրի համար ու ամեն գնով փորձում են օգնել կառավարությանը իրենց անհանգստությունը արտահայտելով, քանի որ նշված մարդկանց ձայնը սովորաբար միշտ տեղ է հասնում։

Բայց ուշադիր սկսում ենք հետևել, թե ովքեր են այդ մարդկանց քարկոծում՝ DAVACAN, INCQAN PIOX EN TVEL, ոճի մեկնաբանություններով։ Սրանց մեծ մասը մարդիկ են, ովքեր պարտքերի տակ ճռռում են, չունեն նորմալ աշխատանք ու վերևում նշված մարդիկ առաջինը հենց այս մարդկանց համար են խոշորացույցի տակով անցկացնում նոր կառավարության բոլոր քայլերը։ Բայց չէ, նրանք պետքա վիրավորեն, իրենց մեծ բանի տեղ դնեն, մարդիկ, ովքեր 1000 դրամի համար հարևանի փորը հաստատ թափող են գետնին, մեկ այլ կայացած մարդու անվանում է ՝ ծախված, մարդիկ, ովքեր օր ու գիշեր երազում են որևէ պաշտոնյա թեթև հայացք գցի իրենց վրա, մեղադրում են կայացած ու սեփական ուղեղ ունեցող մարդկանց դավաճանության մեջ։

Իհարկե երկու կողմերում էլ կան բացառությունները ու կան իրոք ծախված քննադատողներ ու սրտացավ հայհոյողներ, բայց ընդհանուր պատկերը սա է։ Պետությունը իրար փշի-փշի անելով չեն կառուցում, այն կառուցվում է քննադատություններով և վեճերով, որպեսզի իշխանությունը միշտ գիտակցի, որ իրենց ցանկացած քայլ քննարկվում է ու սխալի դեպքում դիմացները դրվելու է։

Աշոտ Ասատրյան

Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք

Понравилась статья? Поделиться с друзьями: