Կյանքից հեռացել է Սերգո Երիցյանը
![]()
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո ժամեր առաջ ԱՄՆ-ում հիվանդանոցում կյանքին հրաժեշտ տվեց հայտնի հեռուստալրագրող, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Գիտության ու կրթության նախկին նախարար, Լեզվի կոմիտեի նախկին նախագահ, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը։ Այս մասին գրել է «Օրեր» հայկական-եվրոպական հանդեսը։
«Օրերը» հայտնել է, որ վերջին 1,5 տարին ծանր հիվանդությունը նրան գամել էր անկողնուն։ «Երևանում սկսված, Մոսկվայում և Լոս Անջելեսում շարունակված բուժման ընթացքը, ցավոք, իր դրական արդյունքը չտվեց»։- ասվում է հրապարակման մեջ։