Կենտրոնական բանկից հայտնում են՝ ի՞նչպես կարող եք ազատվել «վատ վարկային պատմություն» ունենալուց

Կենտրոնական բանկից հայտնում են, որ վատ վարկային պատմությունը կարող է հետագայում խոչընդոտ հանդիսանալ ֆինանսական ծառայություններից օգտվելիս: Այն կարող է հիմք հանդիսանալ նոր ստացվող վարկերի պայմանների խստացման կամ ընդհանրապես չտրամադրման համար:

Ուշադրություն․ եթե դուք տրամադրել եք երաշխավորություն այն անձին, ով ունի վատ վարկային պատմություն, ապա արդյունքում Դուք նույնպես ունենում եք վատ վարկային պատնություն:

«Վատ վարկային պատմություն» ունենալ նշանակում է ունենալ խնդրահարույց (ժամկետանց կամ դասակարգված) վարկեր, կամ հանդիսանալ վատ վարկային պատմություն ունեցող անձի համար երաշխավորող:

Դա հնարավոր է հետևյալ դեպքերում. սկսած ներկա պահից՝ հինգ տարուց ավել ժամանակահատվածում վարկատուն Ձեր խնդրահարույց վարկի (մարված կամ դուրս գրված) մասին տեղեկատվությունը չի թարմացրել, եթե խնդրահարույց վարկը լիովին մարված է, և վերջին վճարման պահից անցել է հինգ տարուց ավել ժամանակահատված, եթե Ձեր խնդրահարույց վարկի պայմանագրով սահմանված է վերջնական մարման ամսաթիվ, որն ունի հինգ տարուց ավել վաղեմություն։
աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: