ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԽՆԴՐՈՒՄ ԵՆ ԲԵՌՆԱԹԱՓԵԼ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԸ

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին մի խումբ ծնողների անունից նամակ է հղել Մարինե Գալստյանը։

«Բարև Ձեզ, պարոն Ա. Հարությունյան: Ես ծնող եմ, որի երեխան պատրաստվում է այս տարի դպրոց հաճախել: Սակայն, ինչպես հայտնի է, մի շարք դպրոցներում աշակերտների թվի պատճառով առաջին դասարան են ընդունվում 30-35 աշակերտներ: Մինչդեռ գիտենք, որ աշակերտների նման թվի պատճառով մանկավարժները չեն կարողանում լիարժեք աշխատել յուրաքանչյուր աշակերտի հետ, ինչից տուժում է դասապրոցեսը:

Ի դեպ՝ մանկավարժները նույնպես դժգոհում են այս խնդրից եւ ակնկալում են համապատասխան լուծում: Խնդրում եմ, որպես ԿԳ նախարար, այս խնդրին հետամուտ լինել, դասարանները բեռնաթափել եւ հնարավորություն տալ մանկավարժներին անհատապես աշխատել յուրաքանչյուր աշակերտի հետ, որակյալ կրթություն ապահովել: Անհամբերությամբ սպասում ենք Ձեր արձագանքին»,- նամակում նշել է Մարինե Գալստյանը։

աղբյուրը

Понравилась статья? Поделиться с друзьями: