
Hraparak.am-ի տեղեկություններով՝ Հրազդանի թիվ 8 մանկապարտեզի աշխատակիցը քաշքշել եւ հարվածել է ծնողներին: Քաշքշուկը սկսվել է այն բանից հետո, երբ մանկապարտեզի ծնողները Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանի մոտ են գնացել, եւ բարձրաձայնել են մանկապարտեզում դրամահավաքության մասին: Այս ամենը, իհարկե դուր չի եկել մանկապարտեզի տնօրենին, եւ նրա մտերիմ աշխատակցուհին քաշքշել եւ հարվածել է այն ծնողներին, ովքեր տնօրենի վրա բողոքելու համար քաղաքապետարան են գնացել: Քաշքուկից հետո ծնողները դիմել են ոստիկանություն:

Տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցինք Հրազդանի քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Մայիս Պողոսյանին. «Մանկապարտեզի ներսում կային ներքին խնդիրների, այսինքն՝ ծնող-դաստիարակ: Հիմա թե գումար է պատճառը եղել ես չեմ ուզում դրա մասին մանրամասնել: Թե՛ ծնողները, թե՛ դաստիարակները, թե՛ տնօրենը եկել են համայնքի ղեկավարի մոտ: Իրենց միջեւ եղած կոնտֆլիկտը կարգավորվել է համայնքի ղեկավարի միջոցով: Մանկապարտեզի տնօրենի նկատմամբ 2 կարգապահական տույժ է կիրառվել օրենքի սահմաններում: Ոստիկանները մանկապարտեզում գտնվել են ծնողների պահանջով: Նրանց կողմից ոստիկանություն դիմում է եղել, իրենք էլ՝ եկել են: Այս պահին տնօրենը արձակուրդում է»: Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ արձակուրդից հետո տնօրենը կշարունակի՞ աշխատել. «Չեմ կարող ասել, հետո արդեն կերեւա»,-եղավ պատասխանը:
Շարունակությունը` այստեղ