«Խոսքից գործ». Արցախի զորամասն ապահովված է միջազգային բարձր չափորոշիչներին համապատասխան մարզական գույքով

Ֆիզիկական պատրաստվածությունը մարտական պատրաստվածության հիմքն է, իսկ հզոր, մարտական բանակը մեր երկու պետությունների անվտանգության երաշխավորը: Այսպես՝ օրերս Արցախի զորամասերից մեկ էր այցելել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, շրջելով զորամասով և ծանոթանալով պայմաններին, տեսնելով մարզագույքի ոչ բավարար քանակը, Ծառուկյանը խոստացավ մարզական գույքով ապահովել զորամասին: Խոստումից ընդամենը հաշված օրեր անց զորամասն ապահովված է միջազգային բարձր չափորոշիչներին համապատասխան մարզական գույքով:Զինվորների համար սա իսկապես ոգևորիչ է, նոր մարզագույքի շնորհիվ կկարողանան հասնել ավելի բարձր պատրաստվածության, իսկ առավել ոգևորված են այն տղանները, ովքեր նախքան բանակ գալը զբաղվել են սպորտվ, սա նրանց հնարավորություն կտա էլ ավելի լավ պայմաններում շարունակել մարզումները նաև բանակում: Սա շարունակական բնույթ է ունենալու և հետագայում ևս զորամասերը կապահովվեն մարզագույքով Գագիկ Ծառուկյանի շնորհիվ:
Այստեղ կա նաև մեկ այլ հանգամանք, որը կարևոր է շեշտել, դա խոսքից անմիջապես ու սահուն կերպով գործին անցնելու կարևորությունն է: Հենց սա է այն սկզբունքը, որին տարիներ շարունակ հետևում է Գագիկ Ծառուկյանը, նման մոտեցումն ու սկզբունքայնությունը ինչ խոսք կարող է օրինակ ծառայել շատ-շատերի համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: