«Խնդրում եմ անհարկի չշահարկել ինձ հետ կատարված միջադեպը». բժիշկ Հայկ Հովհաննիսյանը՝ առողջապահության նախարարին

Տեղեկացա, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր իր ասուլիսում նշել է, որ Ապրիլյանի օրերին ինձ հետ արձանագրված միջադեպը որևէ արձագանք չի ստացել ԵՊԲՀ ղեկավարության կողմից: Տեղեկացնեմ, որ դեպքից անմիջապես 5 րոպե հետո, երբ ես հիվանդանոցում էի, ինձ մոտ է եկել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և բուհի ողջ ղեկավարությունը:

Նույն պահին ղեկավարության կողմից հրապարակայնորեն խստորեն դատապարտվեց ինձ հետ գրանցված միջադեպը, և անմիջապես պատկան մարմինները տեղեկացվեցին կատարվածի մասին, որից հետո 1 ժամվա ընթացքում ոստիկանության ղեկավարությունից այցելեցին ինձ և հրապարակային ներողություն խնդրեցին կատարվածի համար:

Նշեմ նաև, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ևս այցելեց ինձ հենց նույն օրը, դատապարտեց միջադեպը և իր աջակցությունը հայտնեց: Խնդրում եմ անհարկի չշահարկել ինձ հետ կատարված միջադեպը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.hovhannisyan.54

Понравилась статья? Поделиться с друзьями: