Խիստ անհրաժեշտ են արյան դոնորներ. ցանկացողները կարող են դիմել Արյունաբանական կենտրոն

Բժիշկ Գեւորգ Թամամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է, որ խիստ անհրաժեշտ են արյան դոնորներ:

«Արյան դոնոր դառնալու համար դիմեք Արյունաբանական Կենտրոն (ք.Երեւան, Ներսիսյան 7), ցանկացած աշխատանքային օր, մինչեւ ժամը 13:00»,- գրել է բժիշկը։

Գրառմամբ իր էջում կիսվել է նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Այս հղումով կարող եք տեսնել, թե ովքեր կարող են դառնալ արյան դոնորներ:

Понравилась статья? Поделиться с друзьями: