«Լսի՛ր, այ ջահել, ասում ես շատ դուխով տղա ես հա՞… բա ինչո՞ւ չես ծառայել»․ զոհված Հերոսի մայր

2016 թվականի հունվարի 9-ին թշնամու գնդակից զոհված Արամայիս Ոսկանյանի մայրը՝ Անուշ Հակոբյանը, ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի և «Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի միջև տեղի ունեցած լեզվակռվին: «Դու չի, Դուք ա»,- ասել էր Հայրապետյանը և նաև նշել, որ Ազգային ժողովում գտնվողները, իր կարծիքով, ապացուցել են, որ «դուխ» ունեն:
Անուշ Հակոբյանը գրել է.  
«Լսի՛ր, այ ջահել. այ հիմա դու ինձ համար Դուք չես: Ասում ես՝ շատ դուխով տղա ես, հա՞… բա մեկը հարցնող լինի՝ ինչո՞ւ չես ծառայել: Բա բարձրացիր Արցախի դիրքեր, կանգնի՛ր առաջնագծում, գիշերվա ժամը 2-ից մինչև 6-ը, թշնամուց ընդամենը 50 մ հեռավորության վրա՛ քո ասա՛ծ «ԴՈՒԽՈՎ» պաշտպանի՛ր հայրենիքի պետական սահմանները, որ քո նման դասալիքները չփորձեն կասկածել քո՛ առնական ու հայրենատե՛նչ «դուխ»-ի վրա:

ՀԵՐՈՍԻ ՄԱՅՐ…»:


Понравилась статья? Поделиться с друзьями: