
Լուսինե Բադալյանի հուզիչ գրառումը՝ ակտիվիստ Կարենի մասին
Հիշեցնենք, որ մահացել է թավշյա հեղափոխության ակտիվիստներից 21-ամյա Կարենը Մարգարյանը։
Դժբախտաբար ծանր հիվանդությունը ուժեղ գտնվեց ու տարավ մեզնից մեր Կարենին
Կարենի մասին իր հուզիչ խոսքն է ասել հաղորդավար Լուսինե Բադալյանը
«Շատ ծանր ա էսպիսի լուրեր մարսելը … կապ չունի ճանաչում ես, թե ոչ …
2 օր առաջ տեսա, որ օգնություն ա պետք, թիմոմայից փրկված մարդկանց գիտեի , ընդհանուր ծանոթ էի փնտրում,որպեսզի կապվեի էս տղայի հարազատների հետ , ուղղորդեի , բայց ֊”դե լավ, էս երկու օրը մի բան կանեմ”֊ ը վատ միտք էր …
Պետք էր անմիջապես “մի բան անել” … դժվար ա համակերպվել էդ մտքի հետ, որ տեղում չես արել … թեպետ ձայնից էլ երևում էր, որ թիմոման նոր չէր սկսվել …
Բայց դա չէր խանգարել այս տղային, որ քայլ աներ, մերժեր սերժին ու նոր հանգիստ խղճով գնար … չգիտեմ …»